Սելին Դիոնը նվազեցրել է Ֆլորիդայում գտնվող իր շքեղ առանձնատան գինը: Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ այժմ մեկ տարի շուկայում մնալուց հետո տան արժեքն է` 62.5 մլն դոլար:

Երգչուհին իր տունը 2013-ի օգոստոսին որոշել էր վաճառել 72.5 մլն դոլարով: Առանձնատունը կառուցվել է 2010-ին, իսկ տան դիզայնի հեղինակն անձամբ երգչուհին է: