Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Անգլիայի Պրեմյեր լիգայի ակումբները ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար ծախսել են 1,2 միլիարդ դոլար կամ 725 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Championat-ը՝ հղում անելով Deloitte-ի ուսումնասիրությանը:

Սա ռեկորդային ցուցանիշ է Պրեմյեր լիգայի համար: Տրանսֆերային պատուհանի փակվելուց չորս օր առաջ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է 100 միլիոն ֆունտով: Այդ գումարը կարող է աճել, քանի որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը հնարավոր են նոր տեղափոխություններ: Անցած մրցաշրջանում տրանսֆերների 20 տոկոսը կայացել էր հենց վերջին օրը: