«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը սգո արարողություն է, որին չեն հրավիրում»,- այսպես է կարծում  հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Նրա պնդմամբ՝ միայն նամակի համար սխալ էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին Թուրքիա ուղարկելը:«Առավել ևս որ երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն մեր երկրի դիվանագետը ներկա է գտնվում մի մարդու երդման արարողությանը, որը երբևէ մարդավայել, քաղաքակիրթ, պետական գործչին հարիր արտահայտություն չի արել հայի, հայության մասին»:

Հիշեցնենք, որ Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա է գտնվել Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։ Այնուհետև պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։