Մաքսային միության երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում ՄՄ երկրների ղեկավարները առանձին հանդիպում են ունեցել: Որոշում է ընդունվել, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում բանակցություններ տեղի կունենան, որի շրջանակներում նախատեսվում է լուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցը:

Ինչպես հայտնել է նախագահ  Նորսուլթան Նազարբաևը գագաթաժողովի թեմաներից մեկը եղել է Ուկրաինայի՝ ԵՄ ասոցացման հարցը, եւ հավելել, որ գագաթաժողովին մասնակցող ԵՄ ներկայացուցիչների առջև հարց է դրվել՝ ինչպես անել, որ Ուկրաինայի ԵՄ ասոցացումը չվնասի այն երկրներին, որոնք առևտուր են անում Ուկրաինայի հետ:

«Նման հնարավորություններ կան, ինչպես ես հասկացա, լսելով բոլոր կողմերին: Ուստի մենք որոշեցինք աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի դրանով, և եթե պետք լինի, փոփոխություններ կմտցնի Ուկրաինա-ԵՄ պայմանավորվածություններում»,-ասել է Նազարբաևը: