Հաշմանդամություն ունեցող 4-ամյա տղային ծնողները տեղավորել են սառնարանում, որտեղ նա ցրտահարությունից մահացել է, հայտնում է բրիտանական Mirror-ը: Սարսափազդու դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Արխանգելսկում: 

Կարպ Ուլյանովը և նրա կինը՝ Ուլիանան, ոստիկանությանը հայտնել են, որ իրենք հարբած վիճակում են եղել միջադեպի ժամանակ: Նրանք պնդում են, որ չեն հիշում կատարվածի մասին:

Երեխայի դին գտել է նրա պապիկը, ով հյուր է եկել ընտանիքին և սարսափել՝ գտնելով թոռնիկի սառած մարմինը սառնարանում:

Այժմ ծնողներին սպանության մեղադրանք է առաջադրվել: