Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի, որի անձնական տվյալներն այս պահի դրությամբ հայտնի չեն։

Ադրբեջանական «Yeni Musavat» թերթը գրում է, որ քաղաքացին 50-55 տարեկան է, նա որոշ ժամանակ է անցկացրել Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։

Նշենք նաև, որ ադբեջանական լրատվամիջոցները առիթը բաց չեն թողել և զուգահեռ տարածում են ապատեղեկատվություն, իբր այդ քաղաքացին փախել է Հայաստանից և ապաստան է խնդրել Ադրբեջանում:

Մանրամասները պարզվում են: