Նյույորքի բնակչուհի Ֆրիդա Տուրկմենիլլիի բնակարանում փրկարարները հայտնաբերել են 50 հազար մեղու, հայտնում է CBS-ը:

Փրկարարներին հաջողվել է 5 ժամում ամերիկուհուն ազատել մեղուներից:

Կինը պատմել է, որ մեղուները հայտնվել են նրա բնակարանում մի քանի շաբաթ առաջ, սակայն ինքը ուշադրություն չի դարձրել: Նրան փրկարարներին զանգահարել են ստիպել միջատների կծոցից ալերգիա ունեցող հարևանները:

Հայտնի չէ, թե ուր են տարել մեղուներին փրկարարները: