Վրաստանն Ուկրաինային օգնություն կցուցաբերի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորների բուժման հարցում, հայտնում է gazeta.ru-ի թղթակիցը Թբիլիսիում:

Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ անհրաժեշտ օգնության մասշտաբները որոշելու համար օգոստոսի 27-ին Կիև կմեկնի նախարարության մասնագետների խումբը:

Վրաստանից Ուկրաինա կգործուղվեն բժիշկներ, կուղարկվի բուժօգնություն, իսկ անհրաժեշտության դեպքում հիվանդներին կտեղափոխեն Վրաստան՝ բուժման:

Նշվում է նաև, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ կոչ է արել կառավարության անդամներին «ուկրաինացի գործընկերներին առավելագույն օգնություն ցուցաբերել»: