Հայ շախմատիստ Լևոն Արոնյանն իր ընկերուհու՝ Արիանա Կաոլիի հետ հանգստանում է Հարավային Կարոլինայի ծովափում (ԱՄՆ): Ֆեյսբուքյան իր էջում Արոնյանը տեղադրել է իր և Կաոլիի ֆոտոները: 

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարը կմասնակցի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայանալիք Sinquefield Cup մրցաշարին։ Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան, բուլղարացի Վեսելին Տոպալովը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Մրցաշարի հաղթողը կստանա 100 հազար դոլար։