Իրանի արևմտյան մասում՝ Իրաքի հետ սահմանին, ուրբաթ երեկոյան 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բաղդադ քաղաքից 136 կմ դեպի հյուսիս-արևելք։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։