Հայտնի փաստ է, որ մանկահասակների ու դեռահասների վրա առանձնահատուկ տպավորություն են գործում գովազդները: Նրանց ուշադրությունից չի վրիպում գրեթե ոչ մի գովազդ: Երեխաները շատ հաճախ ձգտում են նմանվել իրենց սիրելի գովազդում պատկերված հերոսներին: Այսօր Երևանի գրեթե յուրաքանչյուր անկյունում կարելի է հանդիպել գեղեցիկ գովազդային տարբերակների: Գովազդային առաջատար ընկերություններից մեկի կողմից արված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ երեխաներին գրավում են հատկապես գունեղ ու գեղեցիկ գովազդներով պատված տրանսպորտային միջոցները: Նրանց ծնողները մեկնաբանել են, որ երեխաները շատ հաճախ ճանաչում են տրանսպորտային միջոցը հենց իրենց համար սիրելի դարձած հետաքրքիր գովազդից:

«Մոշն Թայմ» ընկերությունը մաղթում է առողջ և անհոգ մանկություն ձեր փոքրիկներին: