«Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությանը անհրաժեշտ են գովազդային մենեջերներ: Գովազդային մենեջերն իր աշխատանքի ընթացքում պետք է բանակցի տարբեր ոլորտների կազմակերպությունների հետ` պոտենցիալ գովազդատուների ներգրավման նպատակով: 

Աշխատանքի պարտականություններն են.

  • Ընկերությունը և ընկերության պրոյեկտների պատշաճ ներկայացում պոտենցիալ գովազդատուներին:
  • Հաճախորդների ներգրավում. կապերի հաստատում, հարաբերությունների վարում` այցելություններ, խորհրդատվական աշխատանք, բանակցություններ:
  • Նամակագրության վարում:
  • Հաճախորդների ընթացիկ պահանջմունքների և պոտենցիալ հնարավորությունների անընդհատ ուսումնասիրություն:
  • Պայմանագրերի կնքման գործընթացի ժամկետի և որակի հսկողություն և պաշտոնից բխող այլ պարտականություններ:

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն
  • Ցանկալի է աշխատանքային փորձ գովազդաի բնագավառում
  • Համակարգչային գրագիտություն
  • Հաճախորդների հետ աշխատելու ունակություն
  • Վաճառքների և բանակցելու հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Ճկունություն, վճռականություն, համառություն
  • Դինամիկ, կազմակերպված, աշխույժ, նպատակասլաց, հետևողական, շփվող, կազմակերպչական և արագ կողմնորոշվելու ունակությունների առկայություն :

Մենք գնահատում ենք ստեղծագործ, ոչ ստանդարտ մտածողությամբ, տաղանդավոր մարդկանց: Եթե գտնում եք, որ համապատասխանում եք վերոնշյալ հատկանիշներին, ապա ուղարկեք ձեր CV-ն [email protected] հասցեին: "Մոշն Թայմ"-ն (Motion Time) անպայման կարձագանքի ձեզ: Դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 24-ը: