Ճապոնիայում ձերբակալել են 15-ամյա դպրոցական աղջկա, որը կասկածվում է իր համադասարանցու սպանության և մարմինը մասնատելու մեջ: Ոստիկանությունը դեռահաս աղջկա մասնատված մարմինը հայտնաբերել է Սասեբո քաղաքում, կասկածյալի տան անկողնու մեջ:

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ զոհին ամենայն հավանականությամբ ենթարկել են ծեծի, որից հետո խեղդել: Դեռահասի գլուխն ու ձեռքը կտրված են եղել: 

Նշենք նաև, որ ճապոնիան վիճակագրական տվյալներով աշխարհում սպանությունների ամենացածր մակարդակն ունի: Դրա հետ մեկտեղ՝ վերջին 20 տարվա ընթացքում երկրում կատարվել են երեխաների և դեռահասների դաժան սպանություններ: