ՀՀ արտակարգ իրավիճակների մամլո ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 28-ին, ժամը 03.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 18-րդ փողոցի բնակիչներից մեկը հրկիզել է իր տունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.10-ին, մարվել՝ 04.21-ին: Այրվել է խոհանոցի պատը՝ 5 քմ, ջրատաքացուցիչը, և ջերմահարվել կախովի առաստաղը՝ 8 քմ:

Իսկ ավելի վաղ՝ հուլիսի 27-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Հ-13 միջհամայնքային ավտոճանապարհի Էջմիածին-Մասիս հատվածում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.57-ին, մարվել՝ 01.20-ին:

Ամբողջությամբ այրվել է Գ. Կ.-ին պատկանող վագոն-տնակը՝ 30 քմ, և 60 քմ խոտածածկ տարածք:

Հրդեհ է գրանցվել նաև Կոտայքի մարզում: Հուլիսի 27-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.02-ին, մարվել՝ 20.54-ին:

Գետամեջ-Պտղնի ավտոճանապարհին ամբողջությամբ այրվել է փայտե տնակ (4 քմ), 3000 քմ խոտածածկ տարածք, 15 քմ աթար: