Այս գիշեր և հուլիսի 25-ին ամենուրեք կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 12-17մ/վրկ: Ամենուրեք օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3աստ, արևելյան շրջաններում՝ առավել զգալի՝ 4-6աստ: Ստացվում են տեղեկություններ խոտածածկ տարածքներում հրդեհի բռնկման մասին: ԱԻՆ-ը զգուշացնում է. բնության գրկում, հանգստյան գոտիներում հրդեհից խուսափելու համար, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: