Ինչպես հայտնի է ֆուտբոլասեր հասարակության երեկ տեղի ունեցած Բրազիլիա-Գերմանիա հանդիպումն ավարտվեց ամոթալի 7:1 հաշվով, որտեղ պարտվողի դերում էր Բրազիլիայի հավաքականը: Այս պարտության շնորհիվ Բրազիլիայի հավաքականը ոչ միայն գերմանացիներին դուրս բերեց եզրափակիչ, այլ նաև թարմացրեց մի շարք ռեկորդներ:

ԱԱ ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ է մի թիմը այսքան քանակությամբ գոլեր խփում և առաջին անգամ է, որ հավաքականներից մեկը, դեռևս առաջին խաղակեսի ավարտից առաջ, բաց է թողում 5 գոլ: Բրազիլիայի հավաքականը գրեթե անցնում էր նաև 1938թ.-ին սահմանված ռեկորդը, որտեղ Շվեցիա-Կուբա խաղն ավարտվել է 8:0 հաշվով: 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ Բրազիլիայի հավաքականի մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին իր վրա է վերցրել կիսաեզրափակչում պարտվելու պատասխանատվությունը:

Նկարում ՝ Բրազիլիայի հավաքականի լավագույն հարձակվող Տիագու Սիլվան մխիթարում է իր խաղընկեր Դավիդ Լուիսին, որը ունեցել է իր կարիերայի ընթացքում ամենավատ խաղը: