Ավանդույթի համաձայն ՀԱԿ-ը երթով շարժեց դեպի  Ծիծեռնակաբերդի բարձունք:

Այս տարի ևս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել երթին: Փոխարենը նրանց է միացել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը թոռան հետ:

Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առաջին նախագահը չի մասնակցելու երթին, քանի որ վատառողջ է: