Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1915թ.-ի դեպքերի առնչությամբ արված հայտարարությունը, տեղեկացնում է թուրքական TRT Haber կայքը։

«Պատմությունը միայն սև ու սպիտակ գծերից չի բաղկացած։ Մոխրագույն տարածքում յուրաքանչյուրը պետք է առաքինություն ունենա անցյալի տառապանքների ցավը կիսելու։ Այսօրվա հայտարարությունը միաժամանակ նաև կոչ է։ Հուսով ենք, որ այդ կոչն անպատասխան չի մնա»,- ասել է Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության առնչությամբ երեկ, պատմության մեջ առաջին անգամ, հայտարարությամբ էր հանդես եկել։ Նա ցավակցություններ էր հղել Օսմանյան կայսրության տարածքում սպանված հայերի ժառանգներին և զոհերի հոգիներին հանգստություն մաղթել։