«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը բավականին երկար զբաղեցրել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Իհարկե, այն ժամանակ դա ուրիշ անվանում ուներ։ 1999-2002թթ. նա ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարն էր, որից հետո նախարարությունը վերանվանվեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն։

Ճշմարիտյանը այն ղեկավարեց մինչեւ 2007թ.։ Դրանից հետո ստեղծվեց էկոնոմիկայի նախարարություն, որը գլխավորեց Ներսես Երիցյանը»:

Այսինքն՝ Կարեն Ճշմարիտյանը համակարգել է տնտեսական քաղաքականությունը 1999-2007թթ.։ Իսկ ի՞նչ արդյունքներ է ունեցել։ Միանգամից ասենք, որ Կարեն Ճշմարիտյանը հպարտանալու տեղ ունի. Երկնիշ աճը հենց նրա օրոք էր արձանագրվում։ 2001թ. Հայաստանի ՀՆԱ-ն աճեց 9,6 տոկոսով, 2002-ին՝ 12,9, 2003-ին՝ 13,9, 2004-ին՝ 10,1, 2005-ին՝ 13,9, 2006-ին՝ 13,4, 2007-ին՝ 13,7։ 2008-ին տնտեսական աճը դանդաղեց մինչեւ 6,8 տոկոս, սակայն Ճշմարիտյանն այլեւս նախարար չէր։ Սա լուսավոր կետն էր, սակայն ոչ ուսավոր կետերն ավելի շատ են։

Հենց Ճշմարիտյանի իրոք դրամը սկսեց շատ արագ արժեւորվել։ Թե սա ինչ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, բոլորն են հիշում։ Արդյունաբերությունը եւ հատկապես՝ արտահանմանն ուղղված արդյունաբերությունը կանգնեց վտանգի առաջ, փոխարենն իրենց լավ էին զգում ներմուծող մոնոպոլիստները»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում