«Անձի փոփոխությամբ չի կարող լուրջ փոփոխություն տեղի ունենալ: Հին կադրերն են ու հին գործելակերպը: Ոչնչի էլ մի սպասեք: Եթե իրապես փոփոխություններ անելու նպատակ լիներ՝ կարվեր մինչեւ այսօր»- նշում էՏիգրան Կարապետյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: 

Բանախոսն անդրադառնալով նորանշանակ կամ վերանշանակված նախարարներին նշում է՝   «Էդվարդ Նալբանդյանը նախագահի մարդն է եւ անում է այն, ինչ իրեն հրամայում են, բայց ես չեմ կարծում, որ մենք այնպիսի լավ արտգործնախարար ունենք, որ կարծես թե հենց նրան էլ պիտի նշանակեինք: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին շատ լավ կարծիք ունեմ, նա լավ մարդ է: Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանին, ապա նա այլընտրանք է, նա Ռոբերտ Քոչարյանի մարդն է: Իշխանությունները տարբեր վարիանտներ են առաջ քաշում, որ հետագայում հնարավորություն լինի փոխելու»:

Նրա խոսքով` բարձր պաշտոնյաները մեկը մյուսին շանս են տալիս, իսկ Սերժ Սարգսյանը մտածում է իր 3 տարիների մասին, որ անփորձանք հեռանա: Ըստ Տիգրան Կարապետյանի, Հովիկ Աբրահամյանը եղել է փոխվարչապետ` 5 տարի անընդմեջ, և նաև եղել է այն ընտրական շտաբի ղեկավարը, որը միշտ կեղծել է ընտրությունները: «Իրենք իրենց համար են ճանապարհ հարթում, բայց ժողովրդի համար ոչ մի լավ բան չի արվելու. թեև ամեն ինչ ասում ու խոսում են ժողովրդի անունից: Նոր վարչապետն էլ ոչ մի լավ բան չի անի, հո չի՞ կիսվելու իր փողերով ժողովրդի հետ, իհարկե նման բան չի անի»-նշում է բանախոսը:

Ըստ նրա կառավարության կազմը որքան էլ փոխվի ոչինչ չի փոխվելու մեր երկրում որովհետեւ «փոփոխություններն անհրաժեշտ է գլխից  սկսել, հագուստը փոխվում ա, ի՞նչ, եթե էությունը նույնն ա»:» հավելում է Կարապետյանը: 

Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ մշակույթի նախարար նշանակվի Նունե Եսայանը ժողովրդական կուսակցության նախագահը պատասխանում է՝ «Նունե Եսայանը նախարա՞ր: Ծիծաղելի է, հումոր ա»: