ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետությունը պետք է աջակցի այն գործարարներին, որոնք օրենքի տառին համապատասխան են աշխատում, և պետք է նրանց համար ոչ մի խոչընդոտ չստեղծի:

Նրա խոսքերով՝ առաջիկայում կառավարությունը լավ ծրագրեր կներկայացնի փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, և բարենպաստ հարկային դաշտ կձևավորվի:

Վարչապետը վստահեցրեց, որ կլինեն ցանկացած ներդրողի կողքին: