ԱԺ-ում քիչ առաջ ավարտվել է ոչ իշխանական չորս ուժերի հերթական փակ նիստը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ Դաշնակցությունը շարունակում է բանակցությունները իշխանությունների հետ:

«Ներկայումս նպատակադրված խնդիրները լուծելու համար բանակցություններ ենք վարում. մեր որոշումը կախված կլինի այն բանից, թե արդյոք կընդունվեն Դաշնակցության կողմից առաջարկված 7 կետերը: Այդ ամենի արդյունքում կորոշվի, թե ինչ ստացվեց բանակցությունների արդյունքում և որտեղ պետք է լինի Դաշնակցությունը»,- իր խոսքում ասաց Արմեն Ռուստամյանը:

Պատասխանելով այն հարցին, թե հնաարավո՞ր է, որ իրենք մասնակի բավարարված պահանջների դեպքում կառավարության ձևավորմանը մասնակցեն մասնակիորեն, Ռուստամյանն ասաց.

«Եթե կընդունվեն մասնակի, կնշանակի, որ մենք կմնանք այնքան ժամանակ ընդդիմադիր, մինչև ընդունվեն ամբողջական: Եթե յոթ կետերը ընդունվեին, ապա մենք պատրաստ կլինեինք պատասխանատվությունը կիսել կոալիցիայում»: