Ժերար Պիկեն չի հասցնի վերականգնվել մինչեւ Իսպանիայի Գավաթի եզրափակիչի Մադրիդի «Ռեալի» հանդիպումը, տեղեկացնում է Marca.com-ը:

Մարտինոն չի կարողանա Էլ Կլասիկոյում հույսեր կապել Պիկեի հետ: Պաշտպանն ավարտում է ազդրի վնասվածքի ապաքինման գործընթացը:

Հանդիպմանը Կառլես Պույոլի մասնակցությունը նույնպես մնում է հարցական:

Այս պահին «Բարսելոնայի» պաշտպանության կենտորնում միայն Մարկ Բարտրան է պատրաստ դուրս գալ խաղադաշտ:

Իսպանիայի Գավաթի եզրափակիչի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին: