YerevanNews.am-ը շարունակելով ներկայացնել պետական պաշտոնյաների՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերը, այսօր կներկայացնի Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և իր ընտանիքի ունեցվածը:

Հայտարարագրում նա ներկայացրել է իր, կնոջ և որդու ունեցվածքները: Սկսենք թերևս նախարարից: Անշարժ գույք բաժնում նշված է հողամաս և բնակարան, շարժական գույք բաժինը դատարկ է: Արժեթղթեր և ներդրումներ բաժնում նշված են բաժնետոմսեր՝ 19.971.120 , 30.745.000 և 14.195.425 դրամ արժողությամբ: Պատգամավորի հանձնված կամ վերադարձված փոխառությունները կազմում են 166.000 և 5.519.451 դրամ:
Պատգամավորի դրամական միջոցները 2013-ի դրությամբ կազմում են 95.000 դոլար և 282.961.964 դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 278.900.000 դրամ: Որպես եկամուտ նշված է միայն աշխատավարձը, որն էլ կազմում է 1.942.857 դրամ:

Անցնենք պատգամավորի կնոջը՝ Նունե Նիկոլյանին: Նրա հայտարարագրի հանձնված կամ վերադարձված փոխառություն բաժնում նշված է 18.855.600 դրամ: Նրա դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել է 11.571.000 դրամ, որը տարվա վերջում դարձել է 35.571.000 դրամ և 3.631.000 դոլար, որն էլ տարվա վերջում դարձել է 3.601.000 դրամ: Նրա եկամուտներ բաժնում նշված է շահաբաժին, որն էլ կազմում է 8.000.000 դրամ:
Նախարարի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հայտարարագրում նշված է միայն դրամական միջոցներ բաժինը: Այն կազմում է 73.000.000 դրամ(տարվա վերջում 71.500.000 դրամ), 720.000 դոլար (718.000 դոլար) և 85.000 եվրո, որն էլ մնացել է նույնը:

Նշենք, որ Գագիկ Բեգլարյանը համարվում է ամենահարուստ նախարարը: