«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն արդեն հսկողության տակ է առել սիրիական Քոբանի քաղաքի տարածքի մոտ կեսը:

Ինչպես տեղեկացնում է Fox News-ը, «Իսլամական պետության» գրոհայինները պահում են սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքի մոտ 50 տոկոսը, որը թեժ մարտերի կենտրոն է դարձել «Իսլամական պետության» և քրդական ուժերի միջև, որոնց օդում աջակցում է միջազգային կոալիցիան` ԱՄՆ-ի ղեկավարությամբ:

«Քոբանիի գրավումը կարող է կարևոր հաղթանակ լինել «Իսլամական պետության» համար, այդ դեպքում լուրջ անհանգստություն կառաջանա այն առնչությամբ, որ սուննի ռազմական խմբավորումն առաջ է շարժվում՝ չնայած կոալիցիայի հասցրած օդային հարվածներին»,- նշում է Fox News-ի տարածած հաղորդագրության մեջ:  CNN հեռուստաալիքն իր հերթին տեղեկացրել է, որ վերջին ժամերին Քոբանիում  ուժեղ պայթյուններ են  եղել:

Ինպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Թուրքիան նույնպես ԱՄՆ-ին տրամադրել է իր  իր ռազմական բազան՝ մեղմացնելու Սիրիայի ընդդիմության պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: