Ըստ Հալեպահայ համայնքի Գանձասար շաբաթաթերթի լուրերի հաղորդման, հալեպահայ համայնքը Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի սրբադասման արարողությանը ապրիլի 23-ին հետևել է համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու մեջ։

Հայոց ցեղասպանության 100-ամյակի Սիրիայի կենտրոնական մարմնի կազմակերպմամբ, տեղադրվել է պաստառ և հրավիրված են եղել տեղի հայ և օտար կղերականները, ինչպես նաև Հալեպում ՀՀ հյուպատոսը։

Սրբադասման արարողության ավարտին հնչել է Ս. Աստվածածին եկեղեցու 100 ղողանջ, ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։