Իմ տունն իմ ամրոցն է...այս նշանաբանով է հավանաբար առաջնորդվում տեսանյութի հերոսուհին, ով կտրականապես հրաժարվել է վաճառել իր տունը: Բանն այն է, որ նույնիսկ 1 միլիոն դոլարի դիմաց նա թույլ չի տվել իր տան տարածքն օգտագործել առևտրի կենտրոնի շինարարության նպատակով: Շինարարները ստիպված են եղել բոլոր կողմերից շրջանցել 84-ամյա տատիկի տունը՝ իրենց շինարարությունն ավարտին հասցնելու համար: