Այսօր` ապրիլի 25-ին, ծագումով իտալացի, ամերիկացի թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան, ռեժիսոր Ալ Պաչինոյի ծննդյան 75-ամյակն է:

Ծնվել է Նյու Յորքում` իտալոամերիկացի Սալվատորե և Ռոզի Պաչինոների ընտանիքում։ Ալի ծնողները բաժանվեցին, երբ նա ընդամնեը 2 տարեկան էր։

Այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվեց հարավային Բրոնքս` մոր ծնողների` Ջեյմս և Քեյթ Ջերարդների մոտ: