Оրեր առաջ, ժամը 04.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Վարդգես Հ.-ն և հայտնել, որ ժամը 04.00-ին Տերյան փողոցում գտնվող գիշերային ակումբում անհայտ անձը ապակյա տարայով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդգես Հ.-ին վնասվածք է պատճառել 1982 թ. ծնված Կարեն Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և տվել բացատրություն:

Կատարվում է քննություն: