«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք գրել ենք, որ ինչպես աշխարհի մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում ապրիլի 24-ից հետո էլ Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված ֆլեշմոբեր են անցկացվելու: Օրինակ, այսօր՝ ապրիլի 25-ի երեկոյան, Իջևանում կազմակերպվելու է ջահերով երթ՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին:

Երթը կսկսվի Իջևանի շատրվանների հրապարակից՝ ժամը 19:00-ից, ֆլեշմոբի մասնակիցները քայլելով կհասնեն մինչև Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: Իսկ ապրիլի 26-ին, ժամը 14:00-ին 100 պարային համույթների մասնակցությամբ քայլերթ, ապա պարային ֆլեշմոբ է նախատեսված: Նախաձեռնողները կոչ են արել նաև շարքային քաղաքացիներին՝ մասնակցել դրան»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: