Ապրիլի 23-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ին «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Կապանի Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի բակում վրաերթի է ենթարկել 2012 թ. ծնված Արթուր Հ.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: