Վստահ եմ, որ Թուրքիան մեկ օր կճանաչի պատմության այդ սարսափելի դրվագը, չնայած Թուրքիայի կառավարությունն առայժմ առաջնորդվում է «պատերազմի ժամանակ նաև բազմաթիվ թուրքեր են զոհվել» ոգով: Իր Twitter-յան միկրոբլոգում նման գրառում է կատարել ռուսաստանցի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը:

«Հավերժ հիշատակ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին: Այսօր ամբողջ աշխարհը ձեզ հետ է: Պատմության ամենամութ էջերը ճանաչելն ուժեղների արտոնությունն է: Աստված Հայ ժողովրդին բարգավաճում ու բարեկեցություն տա: Հավերժ հիշատակ»,- գրել է Սոբչակը: