«Ռոմայի» ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել հաջորդ տարի ժամկետը սպառող պայմանագիրը թիմի երկար տարիների ավագ ու առաջատար Ֆրանչեսկո Տոտտիի հետ:

Ինչպես հայտնում է «Sky Sports»-ը՝  հռոմեական ակումբը 40-ամյա ֆուտբոլիստին այլ աշխատանք կառաջարկի «Ռոմայում»:

Տոտտին 1992 թվականին հանդես է գալիս «Ռոմայում», որի կազմում 700-ից ավելի հանդիպում է անցկացրել:

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2016 թվականի հունիսի 30-ին: