Ապրիլի 21-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը (մոտ 0,5մ, ջրմուղ ծառայության կողմից փորված). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ՌիԺկովի փողոցում (ատամնաբուժարանի ետնամաս) մոտ 30 սմ փոսից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 41TV001 պետհամարանիշով (վարորդ` Ժ. Գ.) ավտոմեքենան: