Ուիթնի Հյուսթոնի դստեր առողջական վիճակի մասին միայն վատ լուրեր են տարածվում։ Երեկ համաշխարհային բոլոր լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ուիթնի Հյուսթոնի և Բոբի Բրաունի դուստր Բոբի Քրիստինա Բրաունը դուրս է եկել կոմայից։ Պարբերականները նշում էին, որ աղջկա հայրը հայտարարել է, որ Քրիստինան բացել է աչքերը։ Սակայն հետո Հյուսթոնի ընտանիքի մյուս անդամները հերքել էին տարածված տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Քրիստինան դեռ կոմայի մեջ է։

Իսկ այժմ հաղորդվել է, որ 22-ամյա Բոբիի ուղեղի անդառնալի վնասվածք ունի։