Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 11-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել էր պատին, ինչ հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 20-ին, ժամը 03.30-ին, վարորդը` 28-ամյա Հովհաննես Ումուրշատյանը, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: