Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և գերմանական կառավարությունը պատրաստվում են Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ համատեղ նիստ գումարել: Ինչպես տեղեկացնում է Welt de-ն՝ Գերմանիայի կառավարության խոսնակը հայտարարել է, թե գերմանական կառավարությունը, ի հիշատակ 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության, բանաձև կընդունի, որտեղ կնշվի ցեղասպանություն բառը: 

Խոսնակ Սայբերգը մասնավորապես ասել է. «բանաձևում նշվում է, որ 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ հայոց ազգի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտումների, տեղահանման, 20-րդ դարի ցեղասպանության մի օրինակն է»:

Բանաձևի հետևում կանգնած է Բունդեսկառավարությունը, սակայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ կխոսի նաև Գերմանիայի Դաշնության նախագահ Գաուկը: