Չի բացառվում, որ ապրիլի 23-24-ին թուրքական եև արդրբեջանական հաքերները հարձակում գործեն հայկական լրատվական և պաշտպանության ոլորտին վերաբերող կայքերի վրա։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետի խոսքով՝ առաջիկա օրերին վտանգ է սպասվում թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային առումով։

«Այդ օրերին վտանգ կա, որ հարձակումները կուժեղանան։ Կարելի է սպասել զանգվածային կայքերի վրա հարձակում, սակայն սա լուրջ պետք չէ ընդունել։ Խնդիրն այն կլինի, եթե հարձակվեն լրատվական եւ պաշտպանության ոլորտին վերաբերող կայքերի վրա, որը մի քանի անգամ եղել է»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։