Ապրիլի 7-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել 1977 թ. ծնված Արտակ Կ.-ն և հայտնել, որ ապրիլի 5-ին, ժամը 20.00-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում, իրեն անհայտ պայմաններում Լեռ Կամսար փողոցում կորցրել է բջջային հեռախոսը:
Նույն օրը, ժամը 22.30-ին, Արտակ Կ.-ն հաղորդում է տվել, որ նշված ժամանակահատվածում Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 40/1 հասցեի մոտ անհայտ անձը հետևից մոտենալով իր կնոջը` 1988 թ. ծնված Անժելա Կ.-ին, դանակի սպառնալիքով հափշտակել է նշված բջջային հեռախոսը` պատճառելով 130.000 դրամի նյութական վնաս:
Ապրիլի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ ավազակային հարձակումը կատարել է 1994 թ. ծնված Ռոլանդ Ի.-ն, որը ժամը 00.50-ին բերման է ենթարկվել բաժին:
Իրեղեն ապացույց բջջային հեռախոսն առգրավված է:

Ռոլանդ Ի.-ն ձերբակալված է:

Քննությունը շարունակվում է: