«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել 12.5 տոկոս: Սա, իհարկե, տնտեսական աճը չէ, բայց այս ցուցանիշը ինչ-որ չափով փոխարինում է դրան: Ուշագրավն այն է, որ «2,5-3 տոկոսի տնտեսական աճ»-ը ԱՎԾ-ն արձանագրել է այն դեպքում, երբ մանրածախ առևտուրը նվազել է ավելի քան 6 տոկոսով, էլէներգիայի արտադրությունը նվազել է ավելի քան 12 տոկոսով, արտահանումը Հայաստանից նվազել է 23 տոկոսով…

Այսինքն մարդիկ ավելի քիչ փող ունեն առևտուր անելու համար, ավելի քիչ էլէներգիա են սպառում, իսկ տնտեսությունը ավելի քիչ է արտահանում, և այդ պայմաններում Հայաստանում արձանագրվել է տնտեսական աճ:

Արժույթի միջազգային հիմնադրամը ընդամենը անցած շաբաթ կանխատեսեց, որ այս տարի Հայաստանի տնտեսությունում կլինի 1 տոկոս անկում: Եվ ՀՀ կառավարությունը որոշել է հերքել այս կանխատեսումը, ու ցուցանիշներից պարզ է դառնում, որ հերքելու ամբողջ բեռը դրված է Ազգային վիճակագրական ծառայության վրա: Ինչ էլ պատահի, ԱՎԾ-ն տարվա կտրվածքով պետք է տնտեսական աճ ցույց տա: Եթե նույնիսկ մարդիկ սոված լինեն, տնտեսությունն էլ վերջնականապես կանգնի, պետք է տնտեսական աճ արձանագրվի»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: