«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ միայն Ռուսաստանից Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար 5 չարթերային չվերթ է նախատեսված: Դրանք միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող անձանց են տեղափոխելու և Պուտինի մեքենան:

Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխ. վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը մեզ փոխանցեց, որ չարթերային թռիչքներ են նախատեսված նաև Եգիպտոսից, Օմանից, Պարագվայից, Կիպրոսից, Սերբիայից:

Սպասվում է, որ նման թռիչքներ էլի կլինեն: Չարթերային թռիչքով ՀՀ է գալու նաև Էդուարդո Էռնեկյանը, ինչպես նաև Սամվել Կարապետյանը: Նրանք կգան սեփական ինքնաթիռներով: Բոլորի այցը, մեր տվյալներով, 1 օր է տևելու, ժամանելու են ապրիւի 23-ին, մեկնելու են 24-ին»:

Ավելի մանարամասն` թերթի այսօրվա համարում։