Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որը տեղի էր ունենում Թբիլիսում, հանդես եկավ Հայաստանի վերջին ներկայացուցիչը: Կանանց +75կգ քաշային կարգում ելույթ ունեցավ փորձառու մարզիկ Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հրում վարժությունում Խուրշուդյանը բարձրացրեց 142կգ և գրավեց 3-րդ տեղը՝ արժանանալով փոքր բրոնզե մեդալի: Վերջնական արդյունքներով Հռիփսիմեն գրավեց 4-րդ տեղը: