Սկանդալային երգչուհի Եվա Ռիվասը մասնակցեց «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած «Ֆեյսբուքյան ասուլիսին», որի ընթացքում պատասխանեց բազմաթիվ օգտատերերի կողմից ուղարկված տարաբնույթ և տարատեսակ հարցերին:

Տրամաբանական է, որ հարցերի գերակշռող մասը նվիրված էր Եվա Ռիվասի վերջին օրերին կատարած գրառմանը՝ Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի Հայաստան այցի մասին:

Ասուլիսի ժամանակ գեղեցկատես երգչուհին երկու անգամ տարբեր երգեր երգեց հայերեն լեզվով, խոսեց հայերեն և նույնիսկ ոտքի կանգնեց մի օգտատերի խնդրանքով, որ վերջինս տեսնի նրա արտաքին հմայքն՝ ինչպես ասում են «ոտքից գլուխ»:

Սակայն ամենակարևորը թերևս Եվա Ռիվասի հայտարարությունն էր, որ շուտով լայն հասարակությանը կներկայացվի իր նոր երգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100 ամյակին: