«Time» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակը, և այս թողարկմանը յուրահատուկ տեղ է հատկացրել: Նոր համարն ունի 5 շապիկ, որոնցից մի քանիսի վրա տեղ են գտել նաև շոու բիզնեսի վառ ներկայացուցիչներ՝ Քանյե Ուեսթը և Բրեդլի Քուփերը: 

Ընդ որում հայտնի ռեփերը ցուցակում է ոչ միայնակ, այլ կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ: Երաժշտի կինը արժանացել է նաև Մարթա Ստյուարտի գովքին, որը նրան անվանել է էներգիա, սեքսուալություն, դրամատիզմ և երջանկություն արձակող կին: 

Ցուցակում ներառվել են նաև այնպիսի դեմքեր ինչպիսին են՝ Էմմա Ուաթսոնը, Ռիզ Ուիզերսպունը, Ջուլիանա Մարգուլիսը, Ջուլիանա Մուրը, Թեյլոր Սվիֆտը և այլոք: