Ֆրանսիայի Լեմոնժ քաղաքում այսօր մեկնարկեց դպրոցականների բասկետբոլի աշխարհի առաջնությունը: Ինչպես հայտնել էինք՝ այս առաջնությանը կմասնակցեն նաև հայ դպրոցականները: 

YerevanNews.am-ը կապ հաստատեց պատվիրակության ղեկավար, ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դասիարակության վարչության պետ Արման Այվազյանի հետ, որն էլ նշեց. «Հայաստանի դպրոցականները կմասնակցեն տղաների և աղջիկների թիմերով տղաները առաջնությունը կսկսեն Չեխիայի հետ պայքարով, իսկ աղջիկները՝ մրցելով Պոլշայի դպրոցականների հետ: Մաղթում եմ Հայաստանի դպրոցականներին հաղթանակ»: