Հայաստանի Հանրապետության կառավարության ապրիլի 16-ի նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ, բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության անվճար տեղերը,համապատասխանաբար. բակալավրի կրթական ծրագիր՝ 2.103, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 1715, ասպիրանտուրա՝ 140, դոկտորանտուրա՝ 14:

Այս տարի, նույնպես, առկա ուսուցման համակարգում նախատեսված են նաև անվճար ուսուցման տեղեր բանակից զորացրվածների համար՝ բակալավրի կրթական ծրագրով՝ 155, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 199, որոնք նախորդ տարիների համեմատությամբ ավելացվել են:

Արմեն Աշոտյան