Թբիլիսիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը հայ ծանրորդները մարզիկները հիանալի են սկսել: 77 կգ քաշային կարգում մեր երկու ծանրորդները Տիգրանն Մարտրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը հիանալի ելույթ ունեցաց: Տիգրան Մարտիրոսյանը երրորդ անգամ դարձավ եվրոպայի չեմպիոն, իսկ Անդրանիկը բրոնզե մեդալակիր:

Հրումում Անդրանիկ Կարապետյանը 186 կգ բարձրացրեց, իսկ Տիգրանը 2-րդ մոտեցումով 191 կիլոգրամը հրեց (երկամարտի 351 կգ), իսկ ռուս մարզիկը ձախողեց 3-րդ մոտեցումը, որը ոսկե մեդալ բերեց Տիգրան Մարտիրոսյանին: Երկամարտի 350 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը մեծ բրոնզե մեդալին արժանացավ: