Զգացե՞լ եք, Նախաշպիոնարանը որտեղ ոտքը դնում ա՝ մի բան լինում ա։ Մի անգամ լիներ՝ կարելի էր վերագրել պատահականությանը, երկու անգամ լիներ՝ կարելի էր վերագրել պետության չարամիտ գործողությունների, բայց երբ վերջին մի քանի ամիսների ընթացքում, առանց այն էլ ամերիկյան գործակալական ցանցի համբավ ունեցող Հիմնադիր Խորհրդարանի ցանկացած ակցիա պսակվում է ինչ որ սկանդալով ու պրովոկացիայով, թա արդեն աներկբա վկայում է նրա մասին, որ առնվազն հրահրողը, իսկ առավելագույնը՝ բուն կազմակերպիչը բոլոր բախումների ու սադրանքների, հենց «Նախաշպիոնարանն» է։
Ու մի փորձեք ինձ համոզել հակառակում։ Իրականում կա երկու փաստարկ, որը հուշում է, որ իշխանությունները երկրոորդ դերերում են հանգիստ գալիս։ Նախ, «Նախաշպիոնարանի» իրական քաղքական քաշնն ու մոտենցիալը այնքան չնչին են, որ միլիոն դեպքից 999999-ում դրա ցանկացած հակաիշխանական գործողություն նման է մոծակի խայթոցի։ Ի դեպ սրա համար էլ Սեֆիլյանենք գնացել են ամենաստոր քայլին՝ իրենց օրակարգում ընդգրկելով ցեղասպանության գործոնը, բայց նույնիսկ եթե «հերոս-հայրենասերները» գնան ինչ որ հերթական սադրիչճ գործողության Ապրիլի 24-ին, իիշխանության համար ոչ մի ողբերգական բան չի լինելու։ Առավելագույնը՝ տհաճ անակնկալ։

Երկրորդ ու առավել կարևոր գործոնը կայանում է նրանում, որ եթե իշխանությունը ուզենար ճզմել այդ մոծակին՝ կճզմեր ու մի հատ օֆ էլ չէր, անի, առավել ևս, որ դրա իրավական հիմքեր քանիցս ունեցել է։ Ունեցել է Սեֆիլյանի ու իր կուլտի հետևորդների հրապարակային հայտարարությունների մակկարդակով, ունեցել է թեկուզ զինված սեֆիլյանականնների բերման ենթարկելու մակարդակով։

Վստահեցնում եմ Ձեզ, իշխանությունում ոչ զահլա ունեն, ոչ էլ առանձնապես նրբանկատ են, որ ամիսներ շարունակ մանր բաներ անեն՝ մեքենաներ վառեն, ավտոշարասյուներ չթողնեն, ծեծեն և այլն։ Եթե այդ աստիճան անհանգստացնող գործոն լիներ նախաշպիոնարանը, ապա պարզապես ռադ կանեին հայաստանից Սեֆիլյանին, մի երկու հոգու էլ կարող ա բռնեին, միլիոնատեր ու մասսոն Եղնուկյանին հարկայկնը կհաքցներ ու էս ֆարսը կավարտվեր հաշված օրերում։ Տակը կմնար էն, որ Սեֆիլյանը մի քանի ամիսը մեկ էն Վտարանդի Գրողների պես սկայպով ու ֆեյսբուքով ինչ որ բաներ կբարբաջեր և ամեն ինչ կանցներ-կգնար։ Չեն անում, նշանակում ա բանի տեղ չեն դնում, համենայն դեպս դեռ։

Տակն էլ մնում ա էն, որ ամիսը 1-2 անգամ սրանք սովորական մարդկանց նյարդդեն են քայքայում՝ իրենց հիմար սադրանքներով ու դեմագոգիկ կոչերով։

Արմեն Հովսեփյան