Չնայած չեմ կարող ֆուտբոլի մասին մասնագիտական գնահատակններ տալ, մասնավորապես, թե որ մարտավարական սխալների արդյունքում ունեցանք այն, ինչ ուեցանք երեկ, բայց ինչպես ցանկացած հայ, ես նույնպես երեկ ցավում էի մեր հավաքականի խաղի համար: Եվ կրկին վերջում, ինչպես բոլորիս մոտ, ինձ մոտ էլ տիրեց նույն ծանր տրամադրությունը:

Լավ, մինչև ե՞րբ պետք է մեր հավաքականի խաղերից հետո տուն վերադառնանք ծանր սրտով, պարտություն ճաշակած տրամադրությամբ: Եվ դա այն դեպքւոմ, երբ համեմատաբար նոր գլխավոր մարզիչ ունենք, որը պետք է ամեն ինչ աներ, ցույց տալու, որ իր՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը արդարացված է ու ճիշտ:

Երեկ ամբողջ Ֆեյսբուքը եռում էր Բերնար Շալանդի հասցեին հնչող արդարացի մեղադրանքներով, նույնիսկ սիրողական մակարդակի ֆուտբոլ դիտողները նշում էին նրա այն ակնհայտ սխալները, և ես ուղղակի չեմ կարող չմիանալ բոլոր այդ կարծիքներին:

Ֆուտբոլը այն բացառիկ սպորտաձևերից է, երբ հաղթանակը կարող է ցնծություն պարգևել մի ամբողջ ազգի, իսկ պարտությունը՝ ճիշտ հակառակը, առաջացնել դեպրեսիվ տրամադրւթյուն բոլորի մոտ: Ֆուտբոլը այն սպորտն է, երբ գլխավոր մարզչից մինչև շարքային ֆուտբոլիստ գիտեն, որ նրանց խաղին հետևում են միլիոնավոր հայրենակիցներ ու ազգակիցներ, և գոնե այս դեպքում պետք է հասկանալ պատասխանատվությանը բացառիկ չափը:

Բայց ցավոք Շալանդը չհասկացավ, ու Հայստան-Ալբանիա խաղով ևս մեկ անգամ ապացուցեց, որ նա մեր ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի դերում ուղղակի անելիք չունի և պետք է հեռանա: Հուսով եմ, որ դա մոտ ապագայում կդառնա իրականություն, քանի որ մեկը մյուսին հաջորդող պարտությունները Շալանդի պատճառով ստիպում են երբեմն սուր գնահատականներ հնչեցնել մեր ֆուտբոլիստների հասցեին, որոնք, սակայն, երեկ խաղում էին անձնուրաց ու միայն Շալանդի անտաղանդության թե անտարբերության թե ինչի պատճառով խաղը չստացվեց: Շալանդը կրկին իր շալանդությունն արեց:

Գոռ Հովակիմյան՝ Ֆեյսբուք