Թուրքական կայքերից մեկը տեղեկացնում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում «ցեղասպանություն» բառակապակցությունն է օգտագործել։

«Թուրքիայում ԱԶԿ-ի ժամանակաշրջանը» խորագրով քննարկմանը բազմաթիվ ունկնդիրներ են մասնակցել, որի ընթացքում «ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում» հայտարարած Մահչուփյանը նշել է, որ իր համոզմամբ՝ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր։

Թուրքիայի որոշ շրջանակներ արդեն հասցրել են քննադատել վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Մահչուփյանին:

Մահչուփյանն իր ելույթում ասել էր. «Ինչպես երեկ ասացի, ինձ հայից ավելի օսմանցի եմ զգում։ Ես ազգայնական չեմ։ Սակայն 1915-ի ցեղասպանության մասին խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եմ ասում։ Ես մտածում եմ, որ դա ցեղասպանություն է եղել, քանի որ համապատասխանում է դրա բնորոշմանը»։